ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Իրանը Բեյրութի համար անվտանգային հովանոց ապահովեց

Իրանը Բեյրութի համար անվտանգային հովանոց ապահովեց
06.10.2024 | 08:08

Իրանի ԱԳ նախարարի Լիբանան մեկնելը ռազմավարական առումով բավականին հետաքրքիր ու շատ բան ասող քայլ էր։ Ճիշտ այն ժամանակ, երբ իսրայելական բանակը հրթիռակոծում էր Բեյրութը, Բեյրութի օդանավակայանի հարակից տարածքները, ժամեր հետո Իրանի ԱԳ նախարարի ինքնաթիռը վայրէջք է կատարում այդ օդանավակայանում։

Այս քայլով Իրանը նախ և առաջ Բեյրութի համար ապահովում է, այսպես ասած, անվտանգային հովանոց։ Իսրայելն առավել զգուշավոր պետք է լինի, որպեսզի չվնասի Իրանի ԱԳ նախարարին իր հրթիռակոծությամբ, այլապես Իրանի համար կստեղծի նոր և առավել հիմնավոր պատճառ Իսրայելի վրա հազարավոր ռումբեր նետելու համար։ Իրանական դիվանագիտությունը միշտ եղել է լուրջ, սառնասիրտ և շրջահայց, սա այս դեպքերից մեկն է։ Իսրայելը ուղիղ չի կարող, ավելի ճիշտ, ռիսկի չի գնա և Իրանի որևէ պաշտոնյայի չի չեզոքացնի, դա կարող է անել այլ մեթոդներով, անուղղակի կերպով, ինչպես, օրինակ, Իրանի նախկին նախագահի դեպքում։ Ինձ ոչ մեկը չի կարող համոզել, որ Իրանի նախկին նախագահի ուղղաթիռի վթարում Իսրայելի մատը խառը չէր։

Զենքերը լռեցնելու Իրանի այս մեթոդը խոսում է այն մասին, որ Իրանը վստահ է իր ռազմական ներուժի վրա ու կարող է խիստ պատժել։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 928

Մեկնաբանություններ